Հասարակություն

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի։ Ռադիոլուրին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:

«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button