Քաղաքական

Նախագահը ստորագրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը վավերացնելու օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Եվրամիության և Հայաստանի միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն վավերացրել է այս տարվա ապրիլի 11-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button