Հասարակություն

Ընտանեկան բռնության դեմ իրավականը կարգավորումները ներկայացվեցին Արմավիրում

Ընտանեկան բռնություններն ու անհաշտություները բազմաթիվ ընտանիքների կազմալուծման պատճառ են դառնում: Դրա հետևանքով  խախտվում է ընտանեկան անդորրը, իսկ շարունակական բռնություններն ունենում  են նաև ծանր հետևանքներ: Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման մասին օրենքի դրույթներն  Արմավիրի մարզում   իրազեկում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող,  իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Ընտանեկան բռնության մասին օրենքը կարգավորում է ընտանիքում առկա անհաշտ հարաբերություններն ու նախատեսում կանխարգելիչ միջոցառումներ: Անհաշտությունն ու ընտանիքում պարբերաբար կրկնվող բռնությունները կարող են ունենալ ծանր հետևանքներ՝ ընդհուպ կյանքի սպառնալիք և կյանքից զրկում: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը մարզերում  իրազեկում է ընտանեկան բռնության  օրենսդրական փոփոխությունները:

Իրավապաշտպանի  դիտարկմամբ՝ մարզում բռնության հետևանքով կրկնվող դաժան սպանությունները ենթադրում է, որ մարզն այս տեսանկյունից թիրախային է և պետք է հնարավոր միջոցառումներ կազմակերպել, որպեսզի փոխվի պատկերը ընտանիքի նկատմամբ , վերանա  հասարակության մեջ արմատավորված  հայրիշխանության կարծրատիպը:

Բռնության ենթարկված կանանց և երեխաներին Արմավիրի մարզում ապաստան է տրամադրում  Արմենիան Լայթհաուսը, որը պաշտպանում, խնամում և հոգ է տանում նրանց մասին: Երբեմն  ընտանիքի բռնարարը այստեղ էլ է սկսում անհանգստացնել նրանց, սակայն կառույց մտնել չեն կարող:

Ընտանեկան վեճերը ոչ միշտ են ամուսնու հետ կապված, որոշ դերակատորումներ են վերապահված են  նաև ընտանիքի մյուս անդամներին:

«Հիմնականում տալս գալիս, խառնվում էր, ծեծել է ինձ, ես էլ դուրս եմ եկել ու հեռացել եմ»,- երիտասարդ հարսը ապաստան է ստացել Լայթհաուսում, որտեղ էլ ունեցել է առաջնեկին:

«Արմենիան Լայթհաուս»- ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը նշեց, որ բռնության ենթարկված կանանց և երեխաներին  տրամադրում են իրավաբանական, առողջապահական, հոգեաբանական ծառայություն, աջակցում վերականգնվել: Ընտանեկան բռնությանխնդիրներով երբեմն դիմում են Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխանրի իրավունքների պաշտպանության բաժին: Ասթինե Ապիտոնյանը նշում է, որ ընտանեկան բռնությունները շատ են, բայց քիչ են բարձրաձայնվում:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանանցից քչերն են հաշտության եզրեր գտել ու վերադարձել ընտանիք, մեծ մասն ամուսնալուծվել է:  Հաշտությունը չի կարող կնքվել անհավասարության պայմաններում, եթե եղել է, ապա վախի ազդեցության տակ կամ  զիջել են»,- ասում է իրավապաշտպան  Զարուհի Հովհաննիսյանը:

Ընտանեկան բռնությունն ու անհաշտությունը հանցագործություն է ծնում, որի օրինակներից էր  Արմավիրի մարզի  Սարդարապատ գյուղում անցած տարի Մանուկ Սիմոնյանի սպանությունը: Նրա կինը այդ քայլին էր գնացել  25 տարի ենթարկվելով ամուսնու ճնշումներին ու բռնություններին: Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը, որքան էլ զարմանալի թվա,  քրեակատարողական հիմնարկում հիմա ավելի պաշտպանված ու հանգիստ է իրեն զգում:

«Ընտանեկան բռնության մասին օրենքը  անհրաժեշտ է իրազեկել հատկապես նոր ամուսնացող զույգերի շրջանում»,- խորհուրդ է տալիս  իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button