Սպորտ

Յանա Եգորյանը հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը

Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով  Հայաստանէ ժամանել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը, ով Պետական համալսարանի մարզադահլիճում հետևել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ընթացքին:

Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում  Եգորյանը նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի մասսայականացմանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին Յանա Եգորյանին է հանձնել  Եվրոպայի առաջնության հուշամեդալը:

 «Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասայականացնելու համար: Կարծում եմ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է,  լավն են նաև մարտուղյակները»:

 

Back to top button