ԿարևորՔաղաքական

Քաղաքական էքսկուրսիաներով քաղաքական օրակարգ չի ձևավորվում. Է. Շարմազանով


Հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիաներին դրական է վերաբերվում, քանի դեռ դրանք օրենքով թուլատրելի սահմաններում են՝  այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:

Նրա կարծիքով, սակայն, ընդդիմադիր շարժման օրակարգը  դժվար է քաղաքական որակել: Քաղաքական էքսկուրսիաներով քաղաքական օրակարգ չի ձևավորվում ` ասել է  ԱԺ փոխնախագահը:

Եթե մեր ընդդիմադիր գործընկերներն ունեն քաղաքական օրակարգ, ապա բոլոր հնարավորություններն ունեն այն խորհրդարանում քննարկման առարկա դարձնելու՝ ասել է Շարմազանովը, նաև բացատրել, թե ինչ է ենթադրում ընդդիմադիրներին ուղղված երկխոսության ու համերաշխության  կոչը:

Ցուցադրել ավելի
Back to top button