ԿարևորՔաղաքական

Բաղրամյանը փակ է, ոստիկանները եւ զրահապատ մեքենաները հսկում են Բաղրամյան 26-ը

Դեպի Բաղրամյան մեկնարկած երթի մասնակիցները անցել են Բաղրամյան 26-ի կողքով, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկաններ։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հարգանքով վերաբերվել նրանց:

Ոստիկանները բոլոր կողմերից փակել են Բաղրամյան փողոցը, տեղում է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը Ազատությանը հայտնեց, որ այժմ ցուցարարները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ եւ Բաղրամյան փողոցում նպատակահարմար չէ մնալը։

Նրա խոսքով՝ վաղը ժամը 08․00-ին կշարունակեն իրենց հանրահավաքները եւ կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում։

Հարցին, թե որն էր Բաղրամյան 26-ի մոտ երթ անելը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ ստուգում էինք, թե ինչպես է իրեն զգում Սերժ Սարգսյանը։ Դատելով ոստիկանական ուժերից, հասկանալի է դառնում, որ Սերժ Սարգսյանն մտավախություններ ունի սեփական երկրում եւ մեկուսացած է զգում իր երկրում։

Back to top button