ՀասարակությունՔաղաքական

Օր 6-րդ


«Բռնի պայքարի կողմնակիցները չեն կարող շարժման հետ կապ ունենալ»,- կեսգիշերին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի   ունեցած բախումներից հետո ֆեյսբույքան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը: 

Նա սադրանք է որակել տեղի ուենցածը:

«Մեկ ժամ առաջ հանրապետության հրապարակում ավարտվեց հանրահավաքը, և հիմա Մաշտոցի պողոտայում իրադարձություններ են: Ես ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձևավորել, որոնց նպատակն է եղել ժողովդրի նպատկակբ ուժ կիրատել, ես վստահ եմ, որ հենց այդ հանրապետական մի կողմից ձևավորված խմբերն են սադրանքներ հրահրում երևանի կենտրոնում: Ես խոսել եմ դրա մասին, բռնի պայքարի կողմնակիցները չեն կարող շարժման հետ կապ ունենալ»:

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց այդ  պահին Մաշտոց Թումանյան խաչմերուկում գտնվող քաղաքացիներին.

«Կոչ են անում անմիջապես հեռանալ այդտեղից, այն ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի  ու նրա խմբի սադրանք է, որևէ կապ չկա մեր հռչակած թավշյա հեղափոխության հետ»:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը կեսգիշերին Մաշտոց- Թումանյան խաչմերուկում էր: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշեց, որ տան ճանապարհին դիտորդներից զանգ է ստացել ու փորձել անձամբ հասկանալ, թե ինչ է  կատարվում:

Ավետիք Իշխանյանի արձանագրմամբ, խախտվել են կազմակերպչի հորդորները՝ գույքը փչացնել, ագրեսիվորեն ջարդուփշուր անել: Սա «Ռադիոլուր»-ի զրուցակիցի խոսքով, խախտում է երկու հորդորներն էլ:

Ավետիք Իշխանյանը վստահեցրեց, որ դիտորդ ներկայացած անձին ինքը չի ճանաչում:

Ավելի ուշ, քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ հայտարարեց, որ  ՀՀ քննական կոմիտեի որեւէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։

Քրեական գործով քննություն է տարվում նրանք ինքնությունը պարզելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Կատարվող քննչական եւ դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են,ովքեր հարցաքննվել են եւ ազատ արձակվել։ Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։

Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ,թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։ Կասկածյալներին,տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ։

Միջադեպի հետ կապված հայատարություն էր տարածել նաև   ոստիկանությունը:  Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով  տեղի ունեցած իրադարձություններին, նշում է՝ քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն՝ ընդունված կանոնների համաձայն:

Back to top button