Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

92 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը, Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը, տեղեկացնում է BBC-ին:

Ըստ աղբյուրի՝ նա տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝  հայտնելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:


Բարբարա Բուշը պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:

Բարբարա Բուշը ծնվել Է 1925 թվականին: 1945 թվականին ամուսնացել է Ջորջ Բուշի հետ, միասին սպրել են 73 տարի: Զույգն ունեցել է 5 երեխա, այդ թվում՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, տասնյոթ թոռ և յոթ ծոռ:

Բուշ Կրտսերը հրապարակել է հայտարարություն, որտեղ  նշել է, որ իր բախտը բերել է նման մայր ունենալու համար:

Back to top button