Քաղաքական

Մոսկվան հուսով է, որ ամեն բան կընթանա օրինականության սահմաններում

Կրեմլից արձագանքել են Հայաստանում մի քանի օր շարունակվող բողոքի գործողություններին: Մասնավորապես, Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայասատանում իրադարձությունների զարգացմանը:

«Ռուսաստանը հետևում է Հայաստանի իրադարձություններին, և, կարևորը, հուսով է, որ ամեն բան կընթանա օրինականությամ սահմաններում»:

Կրեմլի մամուլի խոսնակը նաև կարևոր է համարել հիշեցնել, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իսկ ավելի ուշ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը:

Back to top button