Հասարակություն

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

«Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button