ԿարևորՔաղաքական

Չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում մեր երկիրը նմանվելու է դրախտի. Սերժ Սարգսյան

Չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում այն բոլոր խնդիրները, որ կան, իսպառ վերացվելու են եւ մեր երկիրը նմանվելու է դրախտի, այսօր, ԱԺ հատուկ նիստում հայտարարել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, մեր արյունահոսող վերքն արտագաղթն է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, ուղղակի մեր պարագայում, քանի որ մենք քիչ ենք, դա շատ ցավոտ է անդրադառնում.

«Բացի դրանից, մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, որ բավարար չլինի ապահովել նույնիսկ մեր սահմանների պաշտպանությունով։ Սա կա, ու սա նաեւ ներքաղաքական ու իրական հակառակորդների ցանկությունն ու նպատակադրումն է»:

Վարչապետի թեկնածուն նշել է, թե ինչի է հասել Հայաստանը վերջին 10-11 ամիսների ընթացքում, փորձելով հակազել նրանց, որոնք ասում են, որ ՀՀ տնտեսությունը ձախողվել է:

«ՀՆԱ-ն 2007 թ-ի սկզբին 2 տրլն 656 մլրդ դրամ էր կազմում, 2017 թվականի ավարտին 5 տրլն 580 մլրդ դրամ։ Այսինքն մեր ՀՆԱ-ն այդ ընթացքում աճել է 2,1 անգամ: 2007 թվականի հունվարի 1-ին Հայաստանի առեւտրային բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից 143,6 մլրդ դրամ, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում այդ ավանդների փողային քանակը կազմել է 1 տրլն 553 մլրդ դրամ։ Այսինքն մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են, ու որպեսզի չխոսեն այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրլն 553 մլրդ դրամի ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են։ 1 մլն ՀՀ քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որից չենք կարող խուսափել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Back to top button