ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը պատռեց Վալերի Օսիպյանի փոխանցած ծանուցումը

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ որոշվել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը և խնդրեց, որպեսզի նա այդ մասին տեղեկացնի հավաքի մասնակիցներին, սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից այն պատռեց:

Պատգամավորը կոչ արեց ոստիկաններին ընդհանրապես լուսաձայնային նռնակներ չգործադրել, քանի որ դեպքեր եղել են, որ դրանցից մարդկային զոհեր են եղել:

 

Back to top button