Քաղաքական

Քաղաքական անհնազանդություն, Երեւան, օր 4-րդ


«Ցանցային պայքար» Նիկոլ  Փաշինյանն այսօր օրվա երկրորդ կեսին հայտարարեց, որ սկսում են թավշյա  հեղափոխություն, խաղաղ անհնազանդության գործողություններ:

Վաղ առավոտից փակվում և բացվում էին մայրաքաղաքի կենտրոնական տարբեր փողոցներ, թեժ էր նաև  մետրոյի երիտասարդական կայարանի  հարակից տարածքը:

Ուղիղ կեսօրին, երբ  խորհրդարանին որպես վարչապետի թեկնածու էր ներկայացվում  Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր հրավիրել:

Հենց այստեղ էլ նա հայտարարեց ցանցային պայքարի ու թավշյա, սակայն հեղափոխության մասին:

Շենքերի շրջափակման գործընթացն  է  սկսված, ոչ թե շենքերի գրավման,-հստակեցրեց Փաշինյանն ու  շարժվեց  Գլխավոր  դատախազության շենքի   ուղղությամբ: Չշրջանցեց նաև   Վազգեն  Սարգսյանի փողոցում գտնվող   մեկ այլ պետական  գեչատեսչության շենք՝ կառավարության   երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ:

Ակցիայի մասնակիցները  շարժվեցին  ՊԵԿ-ի ուղղությամբ, շրջափակեցին այն:

Խոստմանը հավատարիմ,  Փաշինյանը քայլում էր՝ առանց  նախապես հայտարարելու, թե  դեպի որ կողմ է գնում. «չենք ասում ոնց ենք գնում ուր ենք գնում»:

Պետական գերատեսչությունների շենքերի մոտ Նիկոլ Փաշինյանը կամավորներին կոչ էր անում  նստացույց անել ու մնալ այն վայրերում, որտեղ այդ պահին նրանք գտնվում էին, նրանց կոչ էր անում չվնասել գույքը:

Գերատեսչությունների պատուհաննցերից նայող աշխատակիցներին էր դիմում Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ինչպես երեկ, այնպես էլ այսօր քայլում էր  Երևանի փողոցներով՝  Տերյան Մոսկովյան խաչմերուկով, Սայաթ Նովա Խանջյան փողոցներով,  հանդես էր գալիս կոչերով:

Ինչպես երեկ, այսօր էլ  ուսանողները փակել էին  Կորյուն  փողոցից Հ երացի տանող հատվածը: Օրվա ընթացքում   ամենաթեժը     Հալաբյան Արզումանյան փողոցներում էր: Այստեղ Քաղաքացիական ակցիայի մասնակիցների  ու ոստիկանների մասնակցությամբ  միջադեպ  տեղի  ունեցավ:

Ոստիկանները փորձում էին հեռացնել նստացույց անող աղջիկներից մեկին:    Փակ է նաև Հալաբյանից դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիր իջնող հատվածը: Այստեղ երիտասարդները նստացույց են արել,Մետ եմկ ժամ կքրերը չէին հանդարտվում այս հատվածում,ա վելին մ ի քանի անգամ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների հետ միջադեպեր տեղի ունեցան

Հալաբյան-Արզումանյան փողոցից ակցիայի մասնակիցները շարժվեցին  դեպի Հաղթանակի կամուրջ: Նրանք հայտարարեցին, որ  քվեարկել ու որոշել են այս ուղղությամբ շարժվել : Երկար ժամանակ այստեղ իրավիճակը թեժ էր, ոստիկանները ակցիայի մասնակիցներին կոչ էին անում բացել կամուրջը, մեքենաները շատ են ու անվտանգության խնդիր կարող է առաջանալ:

Ակցիայի մասնակիցները փակել էին նաև Գևրիգոր Լուսավորից Արգիշտի փողոցները:Սա երևանի քաղաքապետարանի մերձակա տարածքն է:   Այստեղից  ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկն, սակայն, ազատ արձակեցին: Պարեկային ծառայության հատուկ  մեքենան հեռացավ: Ըստ նախնական տեղեկությունների երկու հոգի բերման էր ենթարկվել:

Ոստիկանական մեքնենաներով միակողմանի արգելափակված էր նաև Արշակունյաց փողոցը:

Քաղաքացիական ակտիվսիտների մի մասն էլ ակցիա էր իրականացնում ոստիկանության շենքի առջև:

Քաղաքացիական ակցիայի  մասնակիցների հետագա քայլերի մասին կեսօրից  մոտ երեք  ժամ անց հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրապետության հրապարակում  էլ կամփոփեն այս օրն ու կորոշեն հետագա  անելիքները:

Back to top button