ԿարևորՔաղաքական

Պատգամավորները գնում են մասնակցելու ԱԺ հատուկ նիստին

 

Պռոշյան- Դեմիրճյան փողոցների հատվածը փակ է եւ փոխստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողներին կոչ է արել ազատել փողոցը։ Մեր գործընկեր Արմինե Գեւորգյանը այդ կողմով փորձել է գնալ ԱԺ շենքի մոտ, բայց այնտեղ փողոցը նույնպես փակ է եղել։ Այդտեղ էլ հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցությանն անդամ Արտակ Զեյնալյանի հետ, որը հայտնել է, որ գնում է խորհրդարան՝ մասնակցելու հատուկ նիստին։

«Ելքից» Արամ Սարգսյանը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի ելույթը լսելու է իր սենյակում, հարցեր չի տալու, բայց ելույթ ունենալու է։ Նա չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցի նիստին։ «Ելքից» Մանե Թանդիլյանը լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել։

ԱԺ շենքի մոտ՝ Դեմիրճյան փոցողից Արմինե Գեւորգյանը հանդիպել է նաեւ «Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանին, որը հայտնել է, որ այս դաշինքում վարչապետի քվեարկության միասնական որոշում դեռ չկա, հավանաբար կլինի ազատ քվեարկություն։

Այսօր իրավունքի ուժով հրավիրված ԱԺ հատուկ նիստում քննարկվելու է ԱԺ վարչապետի նշանակման հարցը։

Ցուցադրել ավելի
Back to top button