Սպորտ

Սուսերամարտի Եվրոպայի չեմպիոնը խոստանում է կրկին գալ Հայաստան

Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում տղաների խոցասուսեր զենքաձևում չեմպիոն ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լոպես-Պորտիեր Նելսոնը, ով եզրափակիչում  համառ ու գեղեցիկ պայքարում հաղթեց  իր թիմակից Ֆրանսիան ներկայացնող Գալլի Այմերիքին։ Մրցաշարի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում չեմպիոնը նշել է, որ սա իր համար յուրահատուկ մրցաշար էր:

Ինձ համար մեծ պատիվ էր եզրափակիչում հենց իմ թիմակցի հետ հանդես գալը, նա շատ լավ մարզիկ է։ Ամբողջ մրցութային օրը շատ լավ ու ոգևորող է եղել։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, ինձ դուր է եկել հատկապես այն փաստը, որ ամեն ինչ սկսվում ու անցկացվում էր ըստ սահմանաված ժամանակացույցի, առանց որևէ ուշացումների:


Ի պատասխան այն հարցին, թե Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո ո՞րն է լինելու նրա հաջորդ նպատակակետը, Նելսոնն առանձնացրեց Փարիզում կայանալիք Աշխարհի գավաթի մրցաշարում արժանի հանդես գալը։ Իսկ Հայաստանի մասին խոսելիս մեծ ոգևորությամբ կիսեց  իր ջերմ տպավորությունները ու հավելեց, որ ցանկություն ունի կրկին վերադառնալ Հայաստան. «Իսկապես սիրեցի Հայաստանը: Հաջորդ անգամ Հայաստան կգամ արդեն հարազատներիս հետ պարզապես վայելելու և հաճելի ժամանակ անցկացնելու»: Ֆրանսիացի չեմպիոնը նաև  նշել է, որ չի բացառվում, որ ապագա ընկերուհին հայուհի լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button