ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյան․ հայտարարում եմ ոչ բռնի թաֆշյա հեղափողություն

Հայտարարում եմ ոչ բռնի թաֆշյա հեղափողություն, Ֆրանսիայի հրապարակում հայարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ տրվում է  ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկը:

Փաշինյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց, թե այս պահին ինչ է կատարվում հանրապետությունում:

«Ազգային ժողովում արդեն իսկ սկսել է խամաճիկային նիստը, իսկ հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են: Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է և փակված է Իջևան-Երևան մայրուղին: Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում և Մեծամորում դասադուլ է, այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են Արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան:

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ՝ ժողովրդական ոչ բռնի,  թավշյա հեղափոխության մեկնարկը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button