Քաղաքական

Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում՝ ժամը 12։00-ին. Վահրամ Բաղդասարյան

հրապարակված 13.08-ին
լրացված 18.31-ին

Մինչև Բաղրամյան պողոտայում իրադարձությունների  շիկացումը կոալիցիոն գործընկերներ  Հանարապետական  և Դաշնակցություն խմբակցություններն այսօր  համատեղ նիստ են հրավիրել և  միաձայն քվեարկությամբ պաշտոնապես վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի  թեկնածությունը:

Նիստից հետո  ապահովվել է ընթացակարգի մյուս մասը՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են ԱԺ քարտուղարություն:  Իսկ նիստից առաջ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները  հասցրել են մասնակցել նաև  ավանդական խորհրդարանական  ճեպազրույցներին:

Դրանց հիմնական  թեման եղել է ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիան ու հարցը, թե այն ինչպես կանդրադառնա վաղը նախատեսվող ԱԺ հատուկ նիստի ընթացքի վրա:

Կոալիցիոն ուժերը համոզված են, որ ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիան չի խափանի ԱԺ վաղվա հատուկ նիստը և խորհրդարանը կկարողանա  վարչապետ ընտրել:  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսականորեն բացառում է այդ, նաև այն հնարավորությունը, որ վաղվա նիստը խորհրդարանը մեկ այլ վայրում գումարի:

Իսկ ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիային Արմեն Ռուստամյանը վերապահումով է մոտենում, կարծում է, որ վարչապետի ընտրության դեմ հիմա բողոքելն առնվազն ժամանակվրեպ է  , քանի որ մեծամասնությունը պատրաստվում է իրացնել իր այն իրավուքնը, որը նրան տրվել է Սահմանադրությամբ:

Այնուամենայնիվ ինչ է անելու ՀՅԴ խմբակցության ղեկավարը, եթե վաղը խոչընդոտվի նրա մոտքը խորհրդարան: Ռուստամյանն ասում է՝  հաղթահրելու է  արգելքները:

Ռուստամյանի ապտակի փոխարեն շատ ավելի մեղմ մարտավարություն է վաղը ընտրելու խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:

Վահրամ Բաղդարասյանն ասում է, որ  խորհրդարանական մեծամասնությունը հարգանքով և համբերատարությամբ է վերաբերվում բողոքի ակցիային, ելնում է այն մոտեցումից, որ   օրենքով չարգելվող  որեւէ գործողություն մերժելի չէ : Հարցին, թե օրինաչափ  են արդյոք ընդդիմադիրների մինչ այժմ ձեռնարկած քայլերը, բաղասադարյայյն ասում է  իրավապահների որոշելիքն է:

«Քաղաքական գործընթաց է, հարգանքով եմ վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին, դա դրսևորման ձև է, եթե օրենքի շրջանակում կգործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք համբերատար, հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիաներին»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը  նույնպես վստահ է , որ վարչապետի ընտրության վայրը փոխելու անհրաժեշտություն չկա ։  Այն ենթադրության հիմքում  , որ ԱԺ   հատուկ նիտը խորհրդարանը կարող է  մեկ այլ վայրում գումարի, ՀՀԿ խորհրդի արտագնա ՝  ծաղկաձորյան նիստի նախադեպն է:

Իսկ հնարավոր է վաղն այնպիւսի իրավիկճակ ձևավորվի, որ վարչապետի թեկնածուն ինքը չկարողանա հասնել խորհրդարան: Այսպիսի հարց Բաղդասարյանին նույնպես տրվեց:

«Բան չի մնացել, 24 ժամ է մնացել, կգանք, կընտրենք ու Դուք կտեսնեք»:

Back to top button