ԿարևորՔաղաքական

Այս պայքարը մի օր ավարտին հասնելու ա` վաղ թե ուշ․ Սասուն Միքայելյան

«Պայքարը շարունակվում է, ժողովուրդը պետք ա դուրս գա փողոց` կանգնենք ու հաղթենք, մենք էլ առաջին գծում ժողովրդի հետ։ Ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում ոստիկանական ուժերի հետ կապված։ Այս պայքարը մի օր ավարտին հասնելու ա` վաղ թե ուշ։ Ճիշտ կլինի ժողովուրդը գիտակցաբար մոտենա ու վերջ դրվի ամեն ինչին»,-  Ռադիոլուրի հետ զրույցում, ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:


Հարցին, թե դիմել եք ընդդիմադիր գործիչներին, և ովքե՞ր  են միացել ձեր կոչին, Սասուն Միքայելյանը նշեց, որ այստեղ կան ընդդիմադիրներ։ Ճշտմանը, թե հարթակում այդպես էլ չտեսանք Ելք խմբակցության պատգամավորներին՝ Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին և այլոց, Սասուն Միքայելյանը նշեց. «Երբ են նրանք անջատված։ Հարթակում չտենալը չի նշանակում, որ մեր մեջ պրոբլեմ կա։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»:

Back to top button