Միջազգային

Սիրիան՝ հրթիռակոծությունից երկու օր անց


ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, եւ ըստ կազմակերպության՝ խոչընդոտում ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին:

Այսօր առավոտյան Լյուքսեմբուրգում սկսել է աշխատանքը ԵՄ 28 երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի նիստը, որն ընդգծել է, որ կազմակերպությունը վճռական է քիմիական զենքի կիրառման փաստը հետաքննելու եւ մեղավորներին պատասախանատվության ենթարկելու հարցում: «Ռադիոլուրն» է անդրադարձել հրթիռակոծությունից երկու օր անց՝ սիրիական զարգացումներին:

 

 

Back to top button