ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ից կմիանա ակտիվիստներին


«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ներկայացրել է, թե ինչ վնասվածքներ են ստացել իրենց մոտ հոսպիտալացված 4 անձինք, որոնցից մեկը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Գնունու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի դաստակն է պատռված, բեկորային վնասվածք Փաշինյանը չունի:

Իսկ 3 ոստիկաններից  մեկը, որի վիճակը ծանր էր, բեկորային վնասվածք է ստացել, որի հետևանքով ունի անոթի պատռվածք և արյունահոսություն։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչպես նա ստացավ վնավածք: Նա «Նաիրի» ԲԿ-ից շնորհակալություն հայտնեց պրոֆեսիոնալ բուժօգնություն տրամադրելու համար եւ ասաց, որ քիչ անց կմիանա ակտիվիստներին:

 

Back to top button