Միջազգային

ՆԱՏՕ-ն շտապ նիստ է հրավիրել

Հյուսիսատլանտյան դաշինքն ապրիլի 14-ին Բրյուսելում շտապ նիստ է հրավիրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի անցած գիշեր այդ երեք երկրների կողմից Սիրիայի օբյեկտներին հասցված հարվածների հարցը։

Նիստը կհեռարձակվի ՆԱՏՕ-ի կայքում։ Դեսպանների հետ հանդիպումից հետո կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիս կտա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտնռրի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավճոր և “օդ-երկիր” դասի հրթիռ։

Ցուցադրել ավելի
Back to top button