Հասարակություն

Երեւանը՝ այսօր


Երևանն առավոտից փոթորկվում է: Անհնազանդության երթն առավոտից կաթվածահար է արել մայրաքաղաքի փողոցները: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ «Իմ քայլը» սկսեց առավոտյան 08.15-ից՝ անցնելով գրեթե բոլոր կարևոր խաչմերուկներով ու կամուրջներով:

Առավոտյան ժամերին տարբեր տևողությամբ  չէին աշխատում նաև  Երևանի մետրոպոլիտենի  կայարանների  մի մասը: Մասնավորապես երկար ժամանակ մետրոն կանգառ չէր կատարում Բաղրամյան կայարանում:

Ակցիայի մասնակիցները քայլել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց խնդիրը Հայաստանում համերաշխության  մթնոլորտ ստեղծելն է,  խաղաղ, առանց բռնության հաղթական ապահովելն է: Քյալերթի վերջին կանգառը ֆրանսիայի հրապարակն էր:

Back to top button