Սպորտ

Արցախը նորանոր բարեկամներ է ձեքբերում

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Ստեփանակերտն անկախ Արցախի դեմ տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտներին եւ մեկուսացման ջանքերին, նորանոր բարեկամներ է ձեքբերում.  այս անգամ  փիլիսոփայական գիտությունններով ու դավանաբանությամբ զբաղվող օտարերկրյա ուսումնասիրողների շրջանում: 

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի  եւ ռուս հանրային գործիչ Դենիս Դվորնիկովի ջանքերով շաբաթ օրը հենց Արցախում են կայացել  20 -րդ դարի փիլիսոփայական մտքի հակասական կերպարներից մեկի  ռուս ուղղափառ եկեղեցու  հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու իշատակին նվիրված հերթական ընթերցումները, որին մասնակցել են Մոսկվայի պետհամալսարանի, Ռուսաստանի հարավային դաշնային համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսներն ու ուսանողները:

 

Արցախում ռուսական եկեղեցու հոգեւորականին ու նրա թողած ժառանգությանը վերաբերող փիլիսոփայական ընթերցումների նախաձեռնությունը առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ. Իրենք` կազամկերպիչները, այդ զարմանքը տեղին են համարում, քանի որ միայն փիլիսոփաների եւ դավանաբանությամբ զբաղվողների նեղ շրջանակն է տեղյակ, որ ռուսական փիլիսոփայական մտքի հակասական կերպարներից մեկը մայրական կողմից սերում է Մելիք Բեգլարյանների տոհմից:  Արցախի թեմակալ առաջնորդը խոստովանում է, որ այդ մասին ինքը իմացել է ընդամենը 35 տարի առաջ: «Ռուս ժողովուրդը կարող է հպարտանալ նրանով, ինչպես նաև մենք, քանի որ նրա մայրը ծնվել է Գանձակում՝ Հյուսիսային Արցախում: Մի ասացվածք կա՝ «ինչին ձեռք ես տալիս կանաչում է»: Հենց այդպիսինն է Պավել Ֆլորենսկին՝ զարմանալի տաղանդով օժտված մարդ բոլոր բնագավառներում»,- ասում է Պարգև Սրբազանը:

Սա սակայն  Ստեփանակերտում նման քննարկում անցկացնելու առաջին պատճառն էր. նախաձեռնության հեղինակ  ռուս հասարակական գործիչ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ  Արցախը փիլիսոփայության, քաղաքագիտության, քաղաքական պատմության հարցերով  քննարկումների, բանավեճի  տարածաշրջանային  հարթակ դառնալու  ներուժ եւ հնարավորություն ունի, ինչը պետք է օգտագործել՝ անկախ Արցախի շուրջ ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակից:

«Եթե ամեն մի հարցով մեծ տերությունների կարծիքը պիտի հարցնես, ապա երբեք անկախություն չես կառուցի: Իսկ այնպիսի ոլորտներում ինչպիսին գտությունն  է , հումնաիտար ոլորտը, առավել եւս: Որտեղ? եթե ոչ այդ ոլորտներում ինքնուրույնություն չպիտի ցուցաբերել, ստեղծագործական մոտեցում չպիտի դրսեւորել:  Ինձ թվում է Արցախն այդտեղ պետք է իր պոտենցյալն օգտագործի: Արցախը կարող է ինտլեկտուալ հարթակ դառնալ. մարդկանց կձգի նրա ունեցած  յուրահատուկ  աուրան»:

Նախաձեռնության հեղինակը հակադարձում է բոլոր նրանց, ովքեր ռուսական իշխանությունների մատն են տեսնում այս նախաձեռնության մեջ եւ այն համարում են ռուսաստանի ազդեցությունը քողարկված ձեւով հաստատելու փորձ.

«Ես շատ ուրախ կլինեի, որ Ռուսաստանը պետականորեն ինչ- որ բան աներ: Ցավոք, իմ նախագծերը իմ նախագծերն են: Մենք չենք եկել ինչ-որ բան քարոզելու: Այսօր մենք եկել ենք խոսելու մեզ կապող մարդկանցից մեկի մասին: Կարելի է ընդունել,կամ չընդունել Պավել Ֆլորենսկու ուսմունքը, բայց չուսումնասիրել այդպիսի մարդուն, տարօրինակ կիլիներ»:

Ռուս հանային գործիչը, ով Արցախում մի շարք մշակութային ու կրթական նախաձեռնությունների հեղինակ է, իր հետաքրքվածությունը բացատրում է զուտ ընտանեկան ավանդույթներով. ժամանակին նրա ապուպապերը մատնչել են Կովկասյան ճակատում:

Պավել Ֆլորենսկու հիշատակին երիտասարադ գիտնականների եւ ուսանողների ամենամյա ընթերցումների արցախյան տարին նվիրված էր մարդը եւ քաղքակրթուությունը թեմային: Բացի  փիլիսոփա աստվածաբանի կյանքի, գոծունեության եւ աշխարհհայացքի վերլուծությունից, բանախոսները անդրադաձան նաեւ մարդու հոգեւոր-կոնական  ընկալման ժամանակակից դրսեւորումներին, քրիստոնեության արդի վիճակին ու դրա ազգային պետությունների կյանքում ունեցած դերին:

Ռուսաստանի դաշնությունից ժամանած գիտնականներն ու ուսանողները հնարվորություն ունեցան այցելել Արցախի հոգեւոր կենտրոններից Շուշի եւ Գանձասար:

Ընթերցումների կազմակեպիչներից  Մեսրոպ Մշտոց համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը Ռադիոլուրին ասաց, որ մտադիր  են շարունակել Պավել Ֆլորենսկուն նվիրված ընթերցումներով  ստեղծված ձեւաչափը՝այդպես Արցախն ավելի ճանաչելի դարձնելով արտերկրի գիտական շրջանակներում:

Back to top button