ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ ունի

Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Փաշինյանի կինը: Աննա Հակոբյանի խոսքով, ընդդիմադիր գործչի դեմքին և ձեռքերին վնասվածքներ կան, սակայն Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադառնալ ցուցարարների մոտ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում «Ազատության» փոխանցեցին, որ Փաշինյանը վնասվածքներ է ստացել փշալարերից, նրա ձեռքերին խորը կտրվածքներ կան, վնասվել է նաև աչքը:

«Նաիրի» ԲԿ-են հոսպիտալացվել նաեւ 3 ոստիկան: «Ռադիոլուրն» այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ -ում:

Back to top button