Սպորտ

Եվրոպայի առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով. Վիտաուտաս Պոլույանսկաս

Այս օրերին Հայաստանում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որը Հայաստան է բերել 32 երկրի ավելի քան 400 պատվիրակի : Հայաստան ժամանած  հյուրերի թվում են նաև տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ: Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը իր գոհունակությունն է հայտնել մրցաշարի կազմակերպվածության վերաբերյալ. 

«Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի  Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանը այն շատ լավ է կազմակերպել, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ մենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք, տեղյակ եմ նաև, որ  վերջերս Հայաստանի ու Լիտվայի միջև պետական մակարդակով սպորտային համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրվել: Դուք ունեք հիանալի մարզաբազաներ: Ինձ հիացրել է  հատկապես օլիմպիական ավանը: Հայաստանը շատ լավ մարզաբազա ունի նաև Ծաղկաձորում, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ համագործակցության ընթացքում կշահեն և՛ հայ, և՛ Լիտվացի մարզիկները»:

Ցուցադրել ավելի
Back to top button