Հասարակություն

ՀԷՑ. Հանրային ռադիոն հոսանքազրկվել է վթարի պատճառով

Հանրային ռադիոյի շենքում, Ամերիկյան համալսարանում եւ որոշ բնակելի շենքերում վթարի պատճառով է, որ այս պահին էլեկտրաէներգիա չկա՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանը:

Դիտարկմանը, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ իր աջակիցները գտնվում էին Հանրային ռադիո շենքում, արդյոք այդտեղ դիտավորություն չկա, ՀԷՑ մամուլի քարտուղարը պնդեց, որ դա էլեկտրաէներգիայի վթարային անջատում էր:

Back to top button