Միջազգային

Պուտինը՝ Սիրիան հրթիռակոծելու մասին

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button