ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենը պատմել է, թե իրականում ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հերքում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը։

«Քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետեւորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետեւ մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը եւ լուսաբանել ենք ամեն ինչ»,- Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը «Ռադիոլուրին» փոխանցեց Մարկ Գրիգորյանը։

Զրույցի ընթացքում Մարկ Գրիգորյանը նաեւ Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը մեկնաբանել է այսպես. «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։

 

Back to top button