Հասարակություն

ԿԳ նախարարը հիշել է ՊԱՊ համալիրը «Կորյուն» խաղերում

ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության  նախարարությունները համատեղ կազմակերպել  են «Կորյուն» ռազմամարզական խաղեր: Դրանց մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի  և Արցախի հանրակրթական 14 դպրոցի մոտ 140 աշակերտներ։ Ավարտվել են երեք հիմնական փուլերը: Այսօր արդեն Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում կայացել է խաղերի հանրապետական փուլը: Կրթության և գիտության նախարարությունը հաղթող թիմերին կպարգևատրի գավաթներով ու պատվոգրերով, իսկ  պաշտպանության նախարարությունը՝ պլանշետներով:  

Մինչ մինչ կրթության նախարարությունը ռազմահայրենասիրական դաստիրակության մասին ռազմավարություն է մշակում, մինչ կրթության տարբեր փորձագետներ պաշտպանում ու քննադատում են այն, երեխաները դպրոցում ստացած ռազմագիտության իրենց գիտելիքները գործնականում կիրառում են «Կորյուն» ռազմամարզական խաղերում։ Արամ  Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում այսօր խաղերի հանրապետական փուլն էր:

Մասնակիցները հաղթական են տրամադրված.

  • Տրամադրվածությունը մարտական և հաղթական, պատրաստ ենք հաղթելու ու կպայքարենք:
  • Մարզային փուլն էլ ենք մասնակցել: Սա երկրորդն է:
  • Հաղթել ենք ու պատրաստվում ենք հաղթենք:

Հանրապետական փուլի բացմանը ներկա է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շրջեց  շարքերով, ծանոթացավ աշակերտենրի կարողություններին, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային ուսուցիչների հետ քննարկեց դասաժամերը  ճիշտ կանոնակարգելու հարցերը: «Հիմա շաբաթը մեկ անգամ ռազմագիտության ուսուցիչը մտնում է դասարան: Մինչև ներկա-բացակա, ստուգում անում է, ժամն անցնում է: հիմա հնարավորություններից մեկն այն է, որ  այդ ժամերը, որ շաբաթը մեկ անգամ է, կենտրոնացվի և  ամսվա վերջին յուրաքանչյուր դասարան 4 ժամ կարողանա զբաղվել ռազմագիտությամբ: այդ օրը լինի իրենց ռազմագիտության օրը: Սպորտն էլ հետը և երեխաները հնարավորություն կունենան և՛ շարային ունենալ, և՛ սպորտային անցնել, և՛ տեսություն սովորեն: Այդ տարբերակն ենք նայում»:

Հոգեբանական ու դաստիարակչական տարրեր պարունակող, հայրենասիրություն սերմանող «Կորյուն» ռազմամարզական խաղը երեխաներին պատրաստում է զինվորական ծառայության և  ծանոթացնում դրա դժվարություններին՝ ասում է նախարար Լևոն Մկրտչյանը։ Ըստ նրա՝ եթե հնարավոր լինի վերակագնել խորհրդային ժամանակ գործող ՊԱՊ համալիրի նորմերը, ապա ապագայում ֆիզկուլտուրան և առողջ ապրելակերպը կդառնան կենցաղ:

Ցուցադրել ավելի
Back to top button