Միջազգային

Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել,– հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քոնյա քաղաքից 98 կիլոմետրի վրա՝ դեպի հարավ-արևմուտք։ Օջախը հինգ կիլոմետր խորության վրա է գտնվել։

Տուժածների և փլուզումների մասին տեղեկատվություն չկա։

Ցուցադրել ավելի
Back to top button