ԿարևորՔաղաքական

Ընդդիմության միասնական հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (լուսանկարներ)


ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ քայլերթով հասել է Ազատության հրապարակ՝ այնտեղ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքը սկսելու:

Մինչ Ազատության հրապարակ հասնելը Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, հրավիրեց նրանց հրապարակ՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու համար: Նիկոլ Փաշինյանին է միացել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Այս հանրահավաքը արշավ է հուսահատության, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

 

Back to top button