ԿարևորՔաղաքական

Բոլոր սցենարների համար գործողություններ ունենք. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով: Մեկնարկը տալով  Գյումրիից, անցնելով մեծ ու փոքր բնակավայրերով՝  քայլերթի մասնակիցներն այսօր  հասել են Երևան:  Նրանց  Հյուսիսային ավտոկայանում դիմավորել են մի քանի տասնյակ ակտիվիստներ:  

Իսկ առաջիկա օրերը  նախաձեռնության անդմաները խոստանում են անցկացնել Ազատության հրապարակում:  Նրանք մտադիր են շուրջօրյա հանրահավաքներ անել՝ մինչև ապրիլի 17-ը:  Այդ օրը խորհրդարանում վարչապետ են ընտրելու:

14 օրում՝ շուրջ 214 կմ  և 300 հազար քայլ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդն   ու նրա համակիրները   քայլարշավրը սկսել են մարտի 31-ին, Գյումրիից:  Ոտքով անցել են  մեծ  ու փոքր բնակավայրերով , այսօր նրանց արդեն սպասում էին Երևանում:  Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում նրանց դիամվորեցին  մի քանի տասնյակ ակտիվիստներ: Փաշինյանն ասում էր, որ 14 օրերի ընթացքում կարողացան իրազեկել ու  ակտիվացնել քաղաքացիներին:

Քաղաքացիական պայմանագիրը Երևանում նախատեսում է բողոքի եզրափակիչ մասը: 14+4 ձևակերպմամբ ակցիայի մասնակիցներն ազդարարել են, որ 14 օր մարզերում քայլելուց հետո ևս 4 օր նախատեսում են անցակցնել Ազատության հրապարակում: Համախմբել այնքան քաղաքացի, որ ապրիլի 17-ին հնրավոր լինի շրջափակել ԱԺ-ի շենքն ու այդ կերպ արգելափայկել նաև  պատգամավորների  մուտքը գործել խորհրդարան:

Ապրիլի 17-ին ԱԺ-ում նախատեսվում է վարչապետի ընտրությունը: Նպատակը քվերակությանը խոչընդոտելն է:  Փաշինյանն ասում է՝ գործողությունների տարբեր սցենարներ են մշակել,   ամեն ինչ կախված է քաղաքացիների ակտիվությունից:

«Բոլոր սցենարների իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»:

Փաշինյանի նախաձեռնած պայքարի ձևերի հարցում տարակարծություն կա հենց «Ելք»ում: Դաշինքին անդամակցող մյուս ուժերը՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» և Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ամբողջությամբ չեն պաշտպանում նախառենությունը:

Փաշինյանի ծրագրերին, նպատակներին Էդմոն Մարուքյանը արձագանքել էր հոդվածով: «Մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել իշխանությանը  խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն», գրել էր Մարուքյանը ու եզրահանգել՝  չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել «Ելք» դաշինքը:

Ի տարբերություն դաշինքային գործընկերների,  Փաշինյանի գործողությունները պաշտպանում է  Ժառանգության առաջնորդ:  Նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելուց և նրան շնոհավորելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարեց, որ Փաշինյանի գործողությունները աջակցության արժանի են: Հովհաննսիայնը սա ասաց  մի ընդգծումով:

« Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ անցնելը մեր տարերքն է եղել: Այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը: Ստեղծագործական է, գործ է և  ես գնահատում եմ Նիկոլի աշխատանքը»:

Իշխող կուսակցությունը մի գլխավոր հակափաստարկ ունի՝  եթե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել համոզել սեփական գորրծընկերներին, ինչպես է  համոզելու մյուներին: Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի նախաձենության արդյունավետություն զրոյական է համարում:

«Նախ  իր պայքարի ճշմարտացիությունը թող  ապացուցի իր գործընկերներին, հետո դուրս գա քայլերթի: Երթերը, միտինգները , հավաքները օրենքով սահմանված բողոքի ակցիաներ են և դրանք ես արտառոց չեմ համարում: իսկ եթե խոսքը քաղաքական նպատակահարմարության մասին է, ապա 0 արդյունք է տալու»:

Այսօրվա հանրահավաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը խոստացել է հանդես գալ ծրագրային ելույթով:

Back to top button