Սպորտ

Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի 2 շաբաթ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ:

«Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի կապանի վնասվածք ունի: Նա կբացակայի երկու շաբաթ: Մի անհանգստացեք, «Արսենալ»-ը լավ բժիշկներ ունի, և Մխիթարյանը լրջորեն վերականգնվում է»,- նման հայտարարություն է արել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք է ստացել և փոխարինվել 60-րդ րոպեին: 

Back to top button