Հասարակություն

Արցախում գազի արտահոսքից մի ամբողջ ընտանիք է մահացել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախի ոստիկանությունը առաջին պաշտոնական մանրամասներն է  հրապարակել երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին:

Շմոլ գազի թունավորմամբ հանրապետական բժշկական կենտրոն էին փոխադրվել Ազատամարտիկների 50 ա շենքի 5 բնակիչներ, բնակարաններից մեկում հայտանբերվել էր երեք դի:

Երեկ կեսօրից հետո՝  գազի արտահոսքից մահացել էր մի ամբողջ ընտանիք՝ երեք հոգի, մյուս թունավորվածների մասին տարբեր թվեր էին նշվում: Այսօր արդեն պաշտոնապես հաստատված է եւ զոհերի եւ տուժածների ինքնությունը:

Զոհերը նույն բնակարնում են ապրում. Ստեփանակերտում հայտնի դիզայներներից մեկն է Ռեգինա Գալոյանը՝ մոր եւ որդու հետ: Մյուսները՝ չնայած պաշտոնական հրապարակման մեջ նշվող տարբեր հասցեներին, նույնպես բնակվում են նույն՝ Ազատամարտիկների 50 ա շենքում, որը  քաղաքի հին երկհարկանի շենքերից մեկն է:

Ոստիկանության հասարկայնության հետ կապերի պատասխանատու Ֆելիքս Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, բայց ակնհայտ է, որ թունավորվողները մեկ բնակարնում չեն գտնվել:

Քաղաքում տարածվող լուրերի համաձայն, Ազատամատիկների 50 ա  շենքում վերջերս շինմոնտաժային աշխատանքներ են կատարվել: Գազամատակարար ընկերությունում` «ԱՐՑԱԽԳԱԶՈՒՄ» առայժմ մեկնաբանություններից ձեռնպահ են մնում՝ առաջարկելով սպասել քննության ավարտին:

Տարեսկզբից առայսօր միայն Ստեփանակերտում  շմոլ գազից թունավորվելու 25 դեպք է արձանագրվել, պատահաներ են եղել նաեւ մահվան ելքով, սակայն սա ողջ  շենքի բնակիչների միաժամանակյա թունավորման առաջին դեպքն է:

Back to top button