Մշակույթ

Սկսվել են Սեւակ Խանաղյանի Եվրատեսիլյան տեսաբացիկի նկարահանումները

«Եվրատեսիլ 2018» -ը հյուրընկալող Պորտուգալիայում արդեն սկսվել են մրցույթի հայաստանյան պատվիրակ Սեւակ Խանաղյանի տեսաբացիկի նկարահանումները։ Այս տարի եվրատեսիլյան տեսաբացիկները, որոնք եթեր են հեռարձակվում յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ, կներկայացնեն Պորտուգալիայի տեսարժան վայրերը, պատմական ժառանգությունն ու արվեստը՝ մասնակից երկրների ներկայացուցիչների օգնությամբ։

«Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այստեղ լինել մինչեւ մրցութի սկիզբը։ Ճիշտ է, նկարահանումներն ընդամենը մեկ օր են տեւում, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ Պորտուգալիայի մշակույթին։ Տեսաբացիկների գաղափարը եւս շատ հետաքրքիր է եւ, կարծում եմ, հանդիսատեսին դուր կգա։ Նկարահանումներն ավարտելուն պես մեկնելու եմ Ամստերդամ ՝ նախաեվրատեսիլյան մեծ համերգին մասնակցելու համար» — նշել է Սեւակ  Խանաղյանը։

Ապրիլի 7-ին սկսվեց Սեւակ Խանաղյանի եվրատեսիլյան պրոմո շրջագայությունը։ Նա արդեն հասցրել է ելույթ ունենալ Մոկսկվայում եւ Թել Ավիվում տեղի ունեցած համերգների ընթացքում։ Այս շաբաթ Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա Ամստերդամում, իսկ ապրիլի 21-ին ՝ Մադրիդում:

Back to top button