Միջազգային

Դատարանը որոշեց Ռուսաստանի տարածքում արգելափակել Telegram-ը

Մոսկվայի Տագանյան դատարանը որոշում կայացրեց Ռուսաստանի տարածքում արգելափակել Telegram-ը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Արգելափակելու հայցով դատարան դիմել էր Ռոսկոմնադզորը:

Դատարանում ապացույցների ներկայացումը տևել է կես ժամ: Ֆեդերալ ծառայությունների բյուրոն ու Ռոսկոմնադզորը  նշել են, որ Telegram-ը հրաժարվում է հատուկ ծառայութուններին տրամադրել ապակոդավորման բանալիները, ինչը, ըստ նրանց, սպառնում է պետության ու հասարակության շահերին:

Back to top button