Տնտեսական

Ինչու էին բեռնատարի վարորդները փակել Երեւան-Գյումրի ճանապարհը


Տուգանքներ՝ բեռնատարների վարորդներին՝ ավել  քաշի  համար: Օրենսդրորեն կիրառվող տուգանքները հարուցել են բեռնատարների  վարորդների դժգոհությունը: Նրանք երեկ  փակել էին Երևան — Գյումրի միջպետական ճանապարհը:

Ինչո՞ւ էին փակել և մի քանի ժամից ի՞ նչ նախապայմաններով բացվեց ճանապարհը: «Ռադիոլուրին» այսօր պարզաբանումներ է ներկայացրել  տրանսպորտի,  կապի ու ՏՏ նախարարի  տեղակալ Անդրեյ Սիմոնյանը: 

«Ռադիոլուր»-ը զրուցել է  նաև բողոքող վարորդների հետ, լսել մասնագետների դիտարկումները:

 

Արագածոտնի մարզի Ուջան համայնքում  բնակվող  Յուրա Հովհաննիսյանը վերջերս է ՌԴ-ից վերադարձել է ու փորձում է աշխատանք գտնել Հայաստանում: Որոշեց  բեռնափոխադրում իրականացնել: Գնեց «Զիլ» մակնիշի բեռնատար ու սկսեց աշխատել:

«Ռադիոլուրի» զրուցակիցը երեկ միացել էր Գյումրի- Երևան միջպետական ճանապարհը փակած վարորդներին:  Նրանք  պահանջում էին չեղարկել Վարչական իրավախախտումների մասին օրենքի այն  դրույթը, որով բեռնատար մեքենաների բեռների ծավալի սահմանափակում է մտցվել: Մոտ մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած օրենքի այս կետը սահմանում է թույլատրելի բեռից ավելի ամեն 1 տոննայի համար 200 հազար դրամ։ Ինչու՞   հենց հիմա սկսվեց  բողոքը.  «Ռադիոլուրի» հարցին պատասխանում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի  տեղակալ Անդրեյ Սիմոնյանը:

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանն է զրուցակիցս: Նրա խոսքով, խնդիրը հրատապ է, քանի որ տարեսկզբին նման խնդրի առաջ իրենք նույնպես կանգնել էին,

Կարգավորումը կատարվում է վարչական իրավախախտումների  օրենսգրքով։ Ըստ դրա՝ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար  ավտոմոբիլային ճանապարհներով առանց դրանց տնօրինողի թույլտվության երթեւեկելու դեպքում։

«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:  

Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյան:

ՏՏ նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանի փոխանցմամբ, որոշել են ստուգումների գործընթացը ժամանակավորապես դադարեցնել, իսկ  տուգանքների համար դիմումներ կներկայացվեն, ուսումնասիրություն կկատարեն: Եթե պարզվի, որ տուգանքները իրավական հիմք չունեն, դրանք կչեղարկվեն:

Back to top button