ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ–ն քիչ առաջ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` տեղադրելով նաև վնասված մեքենայի լուսանկարը։

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ–երի ստորաբաժանումները։

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։

Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button