Քաղաքական

Բաղանիսում վիճակը հանդարտ է. գյուղապետ


Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի ընտրությունից հետո, սահմանագոտում արդեն կրակոցներ են հնչում: Զոհ ու վիրավոր բարեբախտաբար չկա, բայց հրադադարը  խախատվում  է:

Ինչ ուղղությամբ կընթանա ղարաբաղյան խնդրի կարագավորման բանկցային գործընթացը և  կհաջողվի պահպանել հարաբերական կայունություն սահմանագոտում:

 

Աշխուժացման առաջին դրսևորումները՝ Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններից հետո: Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։

Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս պահին Բաղանիսում  վիճակը հանդարտ է Ռադիոլուրին տեղեկացրեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Ընտրությունները նոր են ավարտվել, սակայն արդեն հնչում են կրակոցներ հակառակորդի դիրքերից։ Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը սահմանագոտում, ինչ սպասել կարգավորման գործընթացում։ Հարցը նոր իմաստ է ստանում Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններից, ինչպես նաեւ  Հայաստանում վարչապետի ընտրությամբ  ավարտվող կառավարման նոր համակարգի անցումից հետո:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը սահմանային հնարավոր լարումը պայմանավորում է այդ երկրում տիրող ներքին իրավիճակով:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նույնպես համամիտ է կարծիքին, սահմանային իրավիճակը մեծ մասամբ պայմանավորված կլինի նավթի գնով, մանաթի փոխարժեքի փոփոխությամբ՝ ասում է: Իսկ բանակցային գործընթացում, նրա կարծիքով, դրական փոփոխություններ չպետք է սպասել, թեև կտեսնենք ինտենսիվ բանակցային փուլի մեկնարկ՝ նշեց:

Փորձագետ Նարեկ Մինասյանը հակառակորդի կողմից դիրքորոշման կոշտացում է կանխատեսում և ասվածը հիմնավորում Ալիևի կողմից արված վերջին հանդուգն հայտարարությամբ ու միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքով:

Պաշտոնական Բաքուն հակված չէ բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման՝ ըստ նրա: Նարեկ Մինասյանի դիտարկմամբ ժնևյան հանդիպման ընթացքում դրական ֆոն էր ստեղծվել, խոսք էր գնում պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, բայց դրան հաջորդեց ոչ թե կառուցողական մթնոլորտի ձևավորումը, այլ Ալիևի իրականությունից կտրված հայտարարությունը:

Back to top button