Տնտեսական

Վաչե Գաբրիելյանը Չինաստանում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել  Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է  նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի և գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու  «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող  միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button