Քաղաքական

Ընդդիմության «Պլան-Բ»

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշել են «առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Երեկ էլ  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ Իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Շաբաթ օրը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում էլ արդեն Գործադիր մարմինը կներկայացնի վարչապետի թեկնածուին:

 

Back to top button