Մշակույթ

«Վերադարձ». Թամարա Գվերձիթելիի երևանյան համերգը

«Արվեստների պատկերասրահ»  մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կներկայացնի  Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ  Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը:

«Սա պարզապես համերգ չէ, այլ մեծ պատասխանատվություն, հուզմունք: Համերգից առաջ միշտ էլ հուզվում եմ, բայց այսպիսի հարուստ մշակույթ ունեցող հանդիսատեսի առջև այդ հուզմունքն ու պատասխանատվությունը շատ ավելի մեծ են»,-համերգին նախորդած ասուլիսում խոստովանել  Թամարա Գվերդցիթելին:


««Հանդիպումը Մաեստրոյի հետ նախապատմություն ուներ: Երջանիկ դիպվածով նրա ձեռքում էր հայտնվել իմ երգերի ձայնագրությունը: Լսել էր, հավանել ու որոշել  հրավիրել ինձ Փարիզ: Շնորհակալ եմ ճակատագրին այդ հանդիպման համար, և երջանիկ եմ, որ բնության մեջ կան այնպիսի երևույթներ, ինչպիսին Լեգրանն է»:

Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելին ճակատագրի պարգև է համարում ինպես Միշել Լեգրանի, այնպես էլ Առնո Բաբաջանյանի հետ հանդիպումը: Բաբաջանյանի հետ առաջին հանդիպումը 1989 թվականին էր, Էստոնիայի մայրաքաղաքում կայացած փառատոնի ժամանակ:

 «Համերգին նախորդած  փորձին  ես պատահաբար լսեցի, թե նա ինչպես էր նվագում «Նոկտյուրնը»: 18-ամյա աղջկա համար դա վերերկրային մի բան էր: Հենց այդ պահին հասկացա, թե ինչ է նշանակում է հանճարեղ արտիստ ասվածը: Մեր ծանոթությունից մեկ ամիս անց նա  ինձ համար գրեց «Ների՛ր ինձ» երգը: Առնո Բաբաջանյանը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկն է»:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգում այսօր կհնչեն ոչ միայն հայ, այլև  ռուս, վրացի, ֆրանսիացի կոմպոզիտորների, ինչպես նաև երգչուհու հեղինակային երգերը: Հենց դրանցով էլ   Գվերդցիթելին  իրեն երջանիկ է համարում:

«Ես դարձել եմ երգչուհի ու երբեք չեմ բաժանվել երաժշտությունից: Իմ օրը սկսվում ու ավարտվում է երգով, և կարծում եմ, որ իմ երգերը հաճույք են պատճառում մարդկանց ու թեթևություն  բերում նրանց»:

Թամարա Գվերդցիթելին երգում է աշխարհի տասը լեզուներով: «Եթե առիթ լիներ, որ՛ լեզվով  կնախընտրեիք սեր խոստովանել երաժշտությանը, հարցին նրա պատասխանն էր՝ իհարկե, մայրենի, դա չի քննարկվում, սակայն Բաբաջանյանի երգով արված այս խոստովանությունը ևս կարծում եմ փառահեղ է:

Back to top button