Մշակույթ

Ինչն է միավորել ջրաներկ սիրող նկարիչներին

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացված ցուցահանդեսը միավորել էր ջրաներկ սիրող նկարիչներին:

90-ից ավելի նկարներ մեկ վայրում 10-ն օր այցելուներին կպատմեն ջրաներկով նկարների յուրահատկության մասին:

80- ից ավելի նկարիչների Նկարիչների միությունում այսօր միավորել է ջրաներկը։ Նկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանի հետ իր նկարի՝ «Անմեղության» կողքին կանգնած ենք:

Նկարիչ Աշոտ Ասատրյանը նկարչուհու հետ նույն ցուցասրահում ընկերություն է անում: Նկարներն իրար մոտ են: Աշոտի հետ նայում ենք նրա «Նատյուրմորտին»։ Նա փորձում է տպավորությունը փոխանցել:

Կարեն Աղամյանն այսօր ցուցասրահում ներկա է և որպես մասնակից, և որպես Նկարիչների միության նախագահ: Խորհրդային Միության փլուզումից հետո այսպիսի ցուցահանդես չի եղել: Ընտրությունը շատ խիստ է եղել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 22-ը:

Back to top button