ԿարևորՔաղաքական

Ինչպես է ՀՀ քաղաքացին վերաբերվում 4- րդ նախագահի՝ աշխատավարձից հրաժարվելու փաստին

Մամուլում շրջանառվում է, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվում է իր աշխատավարձից։ 1 միլիոնից ավելի դրամը նա տրամադրելու է բարեգործական նպատակներով։

Նախագահը նաեւ շարունակվում է բնակվել իր հայրական տանը, չի տեղափոխվել ծառայողական առանձնատուն։

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն  իր աշխատավարձն  ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Ինչպես «Ռադիոլուրին» տեղեկացրեց  նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, դեռևս  անհայտ է, թե ինչ նպատակների կուղղվի բարեգործությունը, սակայն երբ հստակեցնեն, կհրապարակեն:  Հայաստանում նախագահի աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամ է:

«Ինքը երկար տարիներ, ընդհանրապես, պետական համակարգում, գրեթե աշխատավարձ չի ստացել, միշտ էլ հրաժարվել է աշխատավարձից»:  

Ավելին, Հայաստանի 4-րդ նախագահն առայժմ ապրում է հայրական բնակարանում, այլ ոչ՝ նախագահների համար նախատեսած առանձնատանը:  ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական  առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցեում: Այս կառավարական ամառանոցի 6- րդ մասնաշենքը հատկացվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նախագահի մոտեցումը դրական է գնահատում, քանի որ գործարարությունից ստացած եկամուտներով է ապրում է.

«Բնականաբար, դրական է նայվում, եթե ինչպես սահմանադրությամբ նա պարտավոր է այլևս բիզնեսով չզբաղվել, որպես երկրի նախագահ, ինչ որ ձեռնարկատիրական գործունեություն, դա կլինի շահերի բախում: Եթե  ինքը դադարել է զբաղվել բիզնեսներով և դա հիմա միայն իր դիվիդենտները և աժեթղթերից ստացված եկամուտներով է ապրում, ամեն ինչ դրական, սական եթե պետք է բիզնեսը համատեղի պաշտոնի հետ, դա, բնականաբար շահերի բախում է: Եվ, դժբախտաբար,  ինչպես տեսնում ենք այլ պաշտոնատար անձանց մոտ, նա էլ դառնալու է նրանցից մեկը»:

Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է համապատասխան օրենքով։ Ըստ դրանով՝ ամենաբարձր աշխատավարձը սահմանված է հանրապետության նախագահի համար։ Գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը, ստանում է մոտ 1 միլիոն 260, օրենսդիր իշխանության ղեկավարը 1 միլիոն 190 հազար դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button