Հասարակություն

Հրանտ Դինք հիմնադրամը հրատարակել է «Խոսում են կեսարացի հայերը գիրքը»

Ստամբուլում գործող Հրանտ Դինք հիմնադրամը տպագրել է «Լռության ձայնը 5-րդ-խոսում են կեսարացի հայերը» գիրքը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով հիմնադրամի կայքէջում հրապարակված լուրը:

Աղբյուրի համաձայն` 2011 թ. ի վեր իրականացվող «Անատոլիայի հայերի բանավոր պատմության նախագծի» շրջանակներում լույս տեսած սույն գրքում ներկայացված են 28 հոգու հետ կատարված հարցազրույցները:

Հարցազրույցներից բացի` գրքում տեղ են գտել նաև Հրանտ Դինք հիմնադրամի պատմության ծրագրում աշխատող պատմաբան Մեհմեդ Փոլաթելի առաջաբանը և գիրքը կազմողի` դոկտոր Իջլալ Այշե Քյուչյուքքըրջայի վերջաբանը:

Նույն շարքի մյուս գրքերի նման, «Խոսում են կեսարացի հայերը» գրքում ևս ընդգրկվել են արևմտահայության` Ցեղասպանության վերաբերյալ հուշերը և Թուրքիայի հայերի` սեփական ինքնության մասին պատկերացումները:

Ըստ գրքի` Անատոլիայում հանրապետական շրջանում այն հազվագյուտ քաղաքներից մեկը եղող Կեսարիան, որում դեռ շարունակել են հայեր ապրել, 1927 թ. մարդահամարի տվյալներով պաշտոնապես գրանցված են եղել 1978 հայեր: Այդ թիվը 1932 թ. իջել է 1600-ի, 1960-ին` 800-ի, իսկ ներկայում` գրեթե 0-ի: Հատկապես 1950-ական թվականներին դեպի Ստամբուլ արտագաղթած կեսարացի հայերի մեծ մասն այստեղ հաստատվել է Սամաթյա թաղամասում:

Ցուցադրել ավելի
Back to top button