Սպորտ

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Էստոնիայի և Լիտվայի հետ անհաջող հանդիպումների պատճառով մեր հավաքականը 91-ից տեղափոխվել է 98-րդ հորիզոնական:

Վրաստանի հավաքականը առաջադիմելով 5 կետով հանգրվանել է 96-րդ հորիզոնականում: Ադրբեջանի հավաքականը՝ 126-րդն է, Թուրքիան՝ 37-րդը, իսկ Իրանը՝ 36-րդը:

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան, գտնվում է 77-րդ, Լիխտենշտեյնը, 181-րդ, իսկ Ջիբրալթարը՝ 196-րդ հորիզոնականում:

Ցուցադրել ավելի
Back to top button