ԿարևորՄիջազգային

Թրամփը «նախազգուշացրել» է Ռուսաստանին

Դոնալդ Թրամփն այսօր խոստացել է, հրթիռային հարված հասցնել Սիրիային, չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին՝ խփել դրանք: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը մասնավորապես գրել է. «Ռուսաստանը խոստանում է խփել ամերիկյան հրթիռները: Պատրաստվիր Ռուսաստան, այդ հրթիռները կգան՝ գեղեցիկ, նոր և խելացի: Դու չպետք է լինես Կեդանու ընկերը, որը գազով սպանում է իր քաղաքացիներին ու հաճույք ստանում դրանից»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհն ուշի ուշով հետևում է արաբական հանրապետության շուրջ զարգացումներին, որոնք սպառնում են Ռուսաստան-Միացյալ նահանգներ ռազմական առճակատմամբ:

Այսօր լրանում է  48 ժամը, որը Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր Սիրիայի ռմբակոծման հարցում որոշում կայացնելու համար:

Back to top button