Հասարակություն

«Կրթություն եւ կարիերա EXPO 2018».միջազգային ցուցահանդես՝ Երեւանում

Ապրիլի 11-ից 13-ը 60-ից ավելի մասնակիցներ կողք կողքի կլինեն՝ կիսելու նույն նպատակներն ու փոխանակելու փորձը. 18-րդ անգամ անցկացվող «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է:

Yerevan Expo-ում այս պահին 60-ից ավելի տաղավարներ կողք կողքի են, յուրաքանչյուրն իր յուրովի ասելիքով:

Բոլոր տաղավարներով անցնել, ցավոք չենք կարող: Բայց հենց հիմա միասին կանցնենք մի քանիսի կողքով:

Ցուցահանդեսը փորձի փոխանակման, սեփական ձեռքբերումների վերագնահատման, մրցունակ և արդիական ծրագրերի ներդրման յուրօրինակ հարթակ է դարձել ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների համար:

Այստեղ է նաև կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։

Ցուցահանդեսին մասնակցում են նաև Ռուսաստանի, Լեհաստանի և Լիտվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Back to top button