Տնտեսական

Ինչու է ցորենի բերքը նվազել


Վիճակագրական տվյալները փաստում են՝  2017-ին 2016-ի համեմատ մեր երկրում ցանքատարածությունները  վազել են։ Անցյալ տարի նաև ցորենի բերքն է նվազել:

«Ռադիոլուրը» գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանից փորձել է պարզել պատճառները:

 

Թռչնամիսը, խոզի միսն ու հացահատիկը մեր երկիր ամենաշատը ներմուծվող մթերքներն են: (թռչնի մի՝ 65 տոկոս, խոզի միս՝ 55 տոկոս, հացահատիկ՝ 45 տոկոս): Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը փոխանցում է՝

 

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում գյուղացիներն զբաղվում են ցորենի մշակությամբ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը  համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանն է: Նրանից ենք փորձում պարզել՝ որքանով է անցյալ տարի  կրճատվել ցորենի բերքը և ինչու.

 

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ ցորենի բերքը նվազել  են : Պատճառները Իգնատի Առաքելյանն է փոխանցում:

Նախարարի պաշտոնակատարը նշում է՝ հացահատիկ  հինմականում արտադրում են ինքնասպառման համար. «Շատ քիչ ծավալն է  մտնում շուկա»:

Հատիկաընդեղենի արտադրությունն ենք խրախուսում՝ ասում է  ոլորտի պատասխանատուն ու նշում ՝ մասշտաբային զարգանալու համար  համապատասխան գյուղտեխնիկա չկա: Նոր ծրագրեր են նախաձեռնել՝ օրինակ գյուղտեխնիկայի կայան են ստեղծում։  Անասնապահության զարգացման դեպքում գյուղացին ցորեն կմշակի՝ համոզված է Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նկատում է՝ ոլորտում ցանկացած ծրագիր  կյանքի կոչելու համար  նախ և առաջ պետք է ոռոգման ջրի հարցը լուծել:

Կառավարությունն առաջիկա նիստում պատրաստվում է ոռոգման նպատակով Սևանա լճից մինչև 170 մլն խորանարդ մետր ջրառ կատարելու թույլտվություն տալ։

Back to top button