Միջազգային

Ադրբեջանը նախագահ է ընտրում

հրապարակված 11.28
լրացված 17.17

Ադրբեջանում այսօր նախագահ են ընտրում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, քվեարկությանն արդեն մասնակցել է գործող նախագահի ընտանիքը:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Ֆավորիտը գործող նախագահ Իլհամ Ալիևն է: Ընտրողների ցուցակում կա ավելի քան 5 միլիոն մարդ: Ընտրությունները ճանաչվելու են կայացած մասնակցության ցանկացած ցուցանիշով:

2018-ի հոկտեմբերի 17-ին նշանակված էին նախագահական հերթական ընտրությունները։ 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում հանվեց նախագահ ընտրվելու ժամկետի սահմանափակումը, պաշտոնավարման ժամկետը երկարացվեց մինչև յոթ տարով:

2018թ -ի փետրվարի 5-ին, Ալիևը հրամանագիր ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Back to top button